26.02.2013|
15:54
Փետրվարի 20-ին, ըստ ոստիկանության հաղորդագրության, Գյումրիում կրակոցներ են հնչել. բարեբախտաբար, զոհեր չկան: Մեր տեղեկություններով, «ռազբորկան» տեղի է ունեցել գյումրեցիներին հայտնի «Բոշի կռուգում», թաղային հեղինակություններից մեկի` Ցմիի որդու և հիշյալ «կռուգի» տղաների միջև: Այս պատմությունը թերևս ոչնչով չէր առանձնանա նույնատիպ բազում դեպքերից, եթե չլիներ մի հանգամանք: